Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպում տեղի չի ունեցել նրանց հագեցած գրաֆիկների պատճառով: Սեպտեմբերի 26-ին Երևանում այդ մասին հայտարարել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
Նա հաստատել է թե հայկական, թե ամերիկյան կողմի` նման հանդիպում կազմակերպելու ցանկությունը: «Սակայն ինչպես մեր, այնպես էլ ԱՄՆ ղեկավարի հագեցած գրաֆիկների պատճառով հանդիպումը չի կայացել: Ամեն դեպքում, այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները շարունակվում են: Կարծում եմ, որ դեռ հնարավորություն կլինի հանդիպելու ոչ միայն ԱՄՆ, այլև այլ տերությունների ղեկավարների հետ՚, - ամփոփել է Բալայանը: