Արմինֆո.Հայաստանի սահմանն ապօրինի հատած 16-ամյա Ումութ Ալի Օզմենի նկատմամբ հարուցված գործը կարճվել է: Սեպտեմբերի 26-ին այդ մասին հաղորդել է ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը: Նա հիշեցրել է, որ ավելի վաղ պատանու հայրը դիմել էր Հայաստանի իշխանություններին` խնդրելով ազատ արձակել որդուն: «Թուրք պատանու նկատմամբ հարուցված գործը կարճվել է: Այժմ մենք սպասում ենք թուրքական կողմի արձագանքին: Ավելին, որքան ես տեղյակ եմ, նրա հայրն արդեն Հայաստանում է` որդուն հայրենիք ուղեկցելու նպատակով՚, - եզրափակել է Բալայանը:
Հիշեցնենք, որ 16-ամյա Ումութ Ալի Օզմենը հայ- թուրքական սահմանը հատել էր օգոստոսի սկզբին: Նրան ձերբակալել էին ռուսաստանցի սահմանապահները և հանձնել հայկական կողմին: ՀՀ գլխավոր դատախազությունում սահմանի խախտման փաստի առնչությամբ քրեական գործ էր հարուցվել, որն արդեն կարճվել է: