Արմինֆո.Մարդու իրավունքները պետք է լինեն Հայաստանի նոր կառավարության ուշադրության կենտրոնում: Նման հայտարարությամբ է հանդես եկել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների գծով հանձնակատար, Դունյա Միյատովիչը, ամփոփելով Հայաստան կատարած իր այցը, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 15 – 20-ը
«Հայաստանում իշխանության խաղաղ փոխանցումը 2018-ի մայիսին իսկապես ուշագրավ էր, բայց մարդկանց ակնկալիքները բարձր են, նրանք հույս ունեն բարելավել կյանքի որակը, իսկ կառավարությունը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի առավել խոցելի խավի իրավունքների պաշտպանությանը», - ասել է Միյատովիչը:
Միևնույն ժամանակ, հանձնակատարը կենտրոնացել է կանանց իրավունքների պաշտպանության և քաղաքական գործընթացներին նրանց մասնակցության վրա: Նա համոզմունք է հայտնել, որ անհրաժեշտ է առավել արդյունավետ կերպով նպաստել Հայաստանի հասարակական կյանքում կանանց մասնակցությանը, այդ թվում` ամենաբարձր մակարդակով: Ըստ նրա, դրան կարող են նպաստել ժամանակավոր հատուկ միջոցները, ինչպիսիք են պարտադիր քվոտաները: Հանձնակատարը գտնում է, որ անհրաժեշտ է իրականացնել կոնկրետ և հավակնոտ նպատակներ, այդ թվում`տեղական ընտրություններում կանանց ներգրավվածության առումով: Միյատովիչը նաև կարծում է, որ Հայաստանը պետք է ապահովի զբաղվածության հավասարություն`տղամարդկանց և կանանց միջև, քանի որ նրանք պետք է ունենան հավասար հնարավորություններ դեպի որոշակի մասնագիտությունները: «Հայաստանը պետք է նաև նպաստի կանանց վերադարձին աշխատանքին` հղիության և ծննդաբերության արձակուրդից հետո և ակտիվացնել Կանանց և տղամարդկանց համար հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների գծով Վարչապետին առընթեր Խորհրդի աշխատանքները», - ասել է հանձնակատարը:
Միևնույն ժամանակ, Միյատովիչը ողջունել է 2017-ին Հայաստանում Ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումը: «Քանի որ Հայաստանն ընթանում է ԵՄ Կանանց նկատմամբ և կենցաղային բռնության կանխարգելման Կոնվենցիայի վավերացման ուղղությամբ, այն պետք է դուրս գա չափանիշներից և ապահովի, որպեսզի նոր ազգային օրենսդրությունն սկսի լիարժեք գործել 2019 թվականի հունվարից», - ասել է նա, և այս համատեքստում ընդգծել, որ անհրաժեշտ է բարձրացնել խնդրի վերաբերյալ իրազեկությունն իրավապահ մարմինների, սոցիալական մարմինների և դատական համակարգի ներկայացուցիչների մոտ:
Հանձնակատարն այցելել է նաև միակ կացարանը, որը գտնվում է երկրում ընտանեկան բռնության զոհերի համար, որոնցում կան հինգ կանայք: Միյատովիչը գոհունակություն է հայտնել այն հանգամանքի առումով, որ ՀՀ կառավարությունը 2019 թ նախատեսում է բացել նոր կացարաններ, կարևորելով դրանց գոյության ոչ միայն Երևանում, այլև շրջաններում, ինչպես նաև ուշադրությունը նման կացարաններում ապրող երեխաների բուժման և կրթության իրավունքի ապահովման առումով:
Խոսելով սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց իրավունքների մասին, հանձնակատար ողջունել է Հայաստանի ջանքերը, որոնք ուղղված են դրանց բեռնաթափմանը: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ անհրաժեշտ է վերանայել իրավական դաշտը, որով կարգավորվում է պետական աջակցությունը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ: Ըստ նրա, Հայաստանը պետք է հրաժարվի հոգեբանա-սոցիալական խախտումներ ունեցող անձանց լիակատար օժանդակությունից: Նա նաև գտնում է, որ խոշոր պետական հաստատություններում նման անձանց պահելը սխալ է: Միյատովիչը ողջունել է Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնառությունը, որ մինչև 2025 թվականը երկիրն ամբողջովին կթևակոխի ներառական կրթության համակարգ:
Միևնույն ժամանակ Հանձնակատարը դժգոհություն է հայտնել Հայաստանի տարեցների սոցիալական պաշտպանության մակարդակից: «Ես կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին ծերերին ապահովել արժանապատիվ կյանք և բարեկեցություն, համապարփակ ռազմավարության շրջանակներում, որը պետք է գերակայություն տա ծերության ննպաստների բարձրացմանը և արժեվորելու ծերերի իրավունքները, այդ թվում նաև կացարաններում ապրողների համար, ապահովելով մատչելի բուժօգնություն», - նշել է Միյատովիչը:
Միևնույն ժամանակ, նա կոչ է արել Հայաստանի կառավարությանն անհապաղ ընդունել Խտրականության դեմ մի համապարփակ օրենք, ինչպես նաև ԼԳԲՏ համայնքի անդամների նկատմամբ բռնության միջադեպերի առումով ապահովել պատշաճ հետաքննություն:
Միյատովիչն անդրադարձել է նաև 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին, ողջունելով այն քայլերը, որոնք Հայաստանն իրականացնում է 10 զոհերի պատասխանատուներին բացահայտելու նպատակով, որպեսզի փակվի երկրի նորագույն պատմության այդ ցավոտ էջը: «Սակայն, դա պետք է արվի ուշադիր և օրենքի գերակայության սկզբունքներին խիստ համապատասխան, դատական համակարգի անկախության, թափանցիկության և արդար դատաքննության պայմաններում, որպեսզի փարատվի ենթադրյալ քաղաքականացման և ընտրողական արդարադատության ցանկացած մեղադրանք», - ընդգծել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր հանձնակատար.
Եզրափակելով, նա ասել է, որ Հայաստանը ներկայումս գտնվում է կարևոր անցումային փուլում, և այդ առումով բոլոր քաղաքական գործիչների և լրատվամիջոցների ղեկավարներին կոչ է արել, որպեսզի նպաստեն հասարակության միավորմանը, լինել զգույշ, իսկ հրապարակային հայտարարություններում խուսափել պիտակավորում կամ ատելություն պարունակող սխալներից: