Արմինֆո.<Երկիր Ծիրանի> կուսակցությունը հանդես է եկել 2018 թվականի սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ:
<Սիրելի հայրենակիցներ, Երևանի բնակիչները` անսալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչերին՝ «հանուն Ազգային ժողովի լուծարման և հեղափոխության վերջնական հաղթանակիե, ընտրողների 43.66%-ից 81.05% բացարձակ մեծամասնությունը ընտրեցին Հայկ Մարությանին որպես Երևանի քաղաքապետ:
Սիրելի երևանցիներ, ձեզ հետ միասին շարունակելու ենք պահանջատեր լինել քաղաքի խնդիրների լուծման գործում: Շնորհավորում ենք երևանցիներին` առանց զանգվածային կեղծիքների, ընտրակաշառքների և լցոնումների անցած ընտրությունների կապակցությամբ: Քաղաքական վերլուծությունը՝ ավելի ուշ>,- ասված է հայտարարության մեջ: