Արմինֆո.Հայ-ադրբեջանական պետական սահմանի իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հայտարարությունը հարուցել է Բաքվի զայրույթը:
Ադրբեջանի ԱԳՆ-ում անհիմն և անտեղի են որակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այդ հայտարարությունը: <ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, խոսելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին, չարաշահում է իր ծառայողական լիազորությունները և դուրս գալիս կազմակերպության մանդատի շրջանակներից: Գլխավոր քարտուղարի հայտարարությունը, ով ունի հայկական քաղաքացիություն, սուբյեկտիվ է և կանխակալ, հակասում է հակամարտության վերաբերյալ կազմակերպության անդամ երկրների, բացառությամբ Հայաստանի, դիրքորոշմանը>,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարութան մեջ:
Բաքվում փարձել են նաև Խաչատուրովին մեղադրել Հայաստանի ԶՈւ կողմից ադրբեջանական տարածքների գնդակոծման փաստերը լռության մատնելու մեջ:
Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հանդես էր եկել հայտարարությամբ՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ: <Լուրջ մտահոգություն ենք հայտնում վերջին շրջանում հաճախակի դարձած հայ-ադրբեջանական պետական սահմանի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանամերձ գոտիներում տեղակայված բնակավայրերի և քաղաքացիական օբյեկտների գնդակոծման դեպքերի առնչությամբ, որոնք մարդկային զոհերի են հանգեցրել։ Համոզված ենք, որ ռազմատենչ հռետորաբանությունը տանում է իրավիճակի նոր լարման և տապալում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը>,- ասել էր Խաչոտուրովը՝ կոչ անելով դադարեցնել գնդակոծությունները և ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածության սրացումը՝ ՀԱՊԿ անդամ պետություն Հայաստանի անվտանգության սպառնալիքների աճը թույլ չտալու նպատակով: