Արմինֆո. Այսօրվա ընտրությունները շրջադարձային կլինեն ողջ հանրության համար, լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Երևանի հանրություն՚ դաշինքից Երևանի քաղաքապետի պաշտոնի թեկնածու Անահիտ Թարխանյանը, ով Երևանի ավագանու ընտրություններում քվեարկել է հանուն երևանցիների և կանաչ ու բարեկարգ քաղաքի:
Քաղաքապետի պաշտոնի թեկնածուի ասելով, ինքը մեծ հույսեր է կապում այս ընտրությունների հետ, քանի որ դրանք շրջադարձային կլինեն ողջ հանրության համար: Նրա հիշեցրել է, որ սա առաջին ընտրությունն է հեղափոխությունից հետո, և երևանցիները հնարավորություն ունեն ընտրելու` իրենց նախընտրություններին համապատասխան: Անահիտ Թարխանյանը բոլոր երևանցիներին կոչ է արել գնալ ընտրատեղամասեր և կատարել իրենց ընտրությունը:
Անդրադառնալով կեղծարարության վերաբերյալ հարցին` Թարխանյանն առաջարկել է այդ հարցին անդրադառնալ վաղը: Իսկ այսօր, ավելորդ լարվածություն չստեղծելու համար, թեկնածուի համոզմամբ, հարկավոր է, պարզապես, գնալ քվեարկության: