Արմինֆո.Երևանում մեկնարկել են ավագանու խորհրդի արտահերթ ընտրությունները: Ժամը 08:00-ին բացվել են բոլոր 475 ընտրատեղամասերը:
Քվեարկությունը կավարտվի ժամը 20:00-ին: Ընտրություններին մասնակցում է չորս դաշինք և ութ կուսակցություն: Քվեարկության արդյունքում ընտրողների ձայների 50 տոկոսից ավելին ստացած քաղաքական ուժի ընտրացուցակը գլխավորող թեկնածուն ինքնըստինքյան դառնում է Երևանի քաղաքապետ: Իսկ եթե քաղաքական ուժերից ոչ մեկը 50 տոկոսից ավելին չհավաքի, ապա ավագանու խորհուրդ անցած բոլոր խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու իրենց թեկնածուին, որը պետք է ընտրվի խորհրդի 65 անդամների ձայների մեծամասնությամբ: Ընտրություններին մասնակցում են «Ժառանգություն՚ կուսակցությունը` Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ, «Լույս՚ դաշինքը` արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ, «Իմ քայլը՚ դաշինքը` դերասան Հայկ Մարությանի գլխավորությամբ, ՀՅԴ` Միքայել Մանուկյանի գլխավորությամբ, Ռեֆորմիստների կուսակցությունը` ռեժիսիոր Արտակ Ավետիսյանի գլխավորությամբ, «Երևանյան հանրություն՚ դաշինքի ցուցակը գլխավորում է Անահիտ Թարխանյանը, ՀԺԱՄ ցուցակը գլխավորում է Գևորգ Սանդալյանը, «Երկիր Ծիրանի՚ կուսակցության ցուցակը` Զարուհի Փոստանջյանը, «Ժողովրդավարական ուղի՚ կուսակցության ցուցակը` Մանուել Գասպարյանը, ՕԵԿ-ինը` Մհեր Շահգելյանը, «Երևանցիներինը՚` պատգամավոր Արարատ, ԲՀԿ-ինը` պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: