Արմինֆո.ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին փոխարինելու վերաբերյալ խորհրդակցությունները շարունակում են: Այս մասին սեպտեմբերի 20-ին լրագրողներին է հայտարարել ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
Հարցին, կարող է արդյոք Հայաստանը կորցնել կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնն առաջադրելու հնարավորությունից, Զոհրաբ Մնացականյան պատասխանել է. «Խորհրդակցությունները շարունակվում են»: