Արմինֆո.Հայաստանի անկախության օրվան նվիրված միջոցառումները կլինեն աննախադեպ, մամուլի ասուլիսում հավաստիացրել է կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Նրա ասելով, միջոցառումների կենտրոնը կլինի Հանրապետության հրապարակը:
Միջոցառումները կսկսվեն ժամը 12:00-ին և կշարունկավեն մինչև 23:00` «Դու անկախ ես՚ կարգախոսով: Ուշագրավ է, որ տոնակատարության շրջանակում կանցկացվի «սելֆիի ժամ՚, որի ընթացքում սեպտեմբերի 21-ին, ժամը 14:00-ից մեկ ժամ շարունակ Հանրապետության հրապարակում բոլոր ցանկացողները կարող են շփվել և լուսանկարվել հայտնի գործիչների հետ: Կառավարության կողմից միջոցառմանը հրավիրված
են Երևանի քաղաքապետի պաշտոնի բոլոր 12 թենկածուները:
Հանրապետության հրապարակում նաև կբացվի տոնական տաղավար, կազմակերպվում են ցուցահանդես-վաճառք, հայկական ուտեստների, գինիների և գարեջրի համտեսում: Իսկ ժամը 23:00-ին կլինի տոնական հրավառություն:
Աղաջանյանի ասելով, տոնական միջոցառումների ծախսերը չեն գերազանցի 100 մլն դրամը: Մարզերին նույնպես միջոցներ են հատկացվել տոնական միջոցառումների կազմակերպման համար: Ընդ որում, Աղաջանյանը հավաստիացրել է, որ տոնական միջոցառումները չեն խանգարի Երևանի ավագանու խորհրդի ընտրությունների քարոզարշավի վերջին օրվան:
Անկախության օրը տեղի կունենա փողային նվագախմբերի երթ, որը կսկսվի ժամը 13:00-ին Ազատության հրապարակից: