Արմինֆո. Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։ Դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Այդ մասին Ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Նշենք, որ Դավիթ Համբարձումյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց ընթացքում բռնություն գործադրելու, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանության համար։
Դատարանը մեկ անգամ մերժել էր գրավի դիմաց նրան ազատ արձակելու միջնորդությունը: