Արմինֆո.«Yerevan Todayե լրատվամիջոցի խմբագրությունում խուզարկություն կատարելու մասին հրապարակային տեղեկությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ:
Ուսումնասիրվել են ինչպես հարցին առնչվող հրապարակումները, այնպես էլ լրատվամիջոցի պարզաբանումը: Ի գիտություն է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի հայտարարությունն այն մասին, որ խմբագրությունում կատարվող խուզարկությունը որևէ առնչություն չունի իրականացվող լրագրողական գործունեության հետ: Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է լրատվամիջոցի խմբագրությունում իրականացված խուզարկությանը, անկախ այդ առնչությամբ պետական մարմնի հրապարակային հայտարարությունից, քրեական հետապնդման մարմնից պահանջվել են պարզաբանումներ:
Այսօր վաղ առավոտից իրավապահ մարմինները խուզարկություններ են անցկացնում Yerevan.Today կայքի խմբագրությունում և գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանի տանը: ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, խուզարկություններն անցկացվում են այն հիմնավորմամբ, թե կայքն, իբր, երկու օր ավելի շուտ է հրիապարակել վերը նշված աղմկահարույց հեռախոսազրույցը, քան դա արել են մյուս ԶԼՄ-ները: Նման պանդման պատճառը Google որոնողական համակարգն է։ կայքի խմբագրությունը հավաստիացնում է, որ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի ձայնագրությունը հրապարակել է նույն օրը, ինչ և մյուս ԶԼՄ-ները, պարզապես, որոնողական համակարգում խնդիրներ են եղել: Yerevan.Today-ի խմբագրությունոըմ հավելել են, թե համանման իրավիճակ է «Հրիապարակ՚ թերթի կայքում: Նույն որոնողական համակարգը նշում է, թե այդ պորտալում ձայնագրությունը հայտնվել է մյուս ԶԼՄ-ների հրապարակումներից 5 օր առաջ: Մինչդեռ Yerevan.Today-ի խմբագրությունը դեռ սեպտեմբերի 12-ին, նկատելով որոնողական համակարգի խնդիրը, հանդես էր եկել հերքմամբ: «Ցանցում տարածվել են տեղեկություններ, թե իբր մեր կայքը երկու օր առաջ զետեղել է ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի ձայնագրությունը: Ցուցադրվում են ինչ-որ «ապացույցներ՚: Ինտերնետային փորձագետներն արդեն հերքել են դա, նշելով, որ Google համակարգում ի հայտ են եկել խափանումներ: Հաղորդում ենք, որ ձայնագրության մասին տեղեկացել ենք պատահաբար, սեպտեմբերի 11-ին, նույն ժամանակ, ժամը 14-ինմոտ, ինչ և ցանցի մյուս օգտատերերը: Կայքում նյութը զետեղվել է ժամը 15-ին մոտ, երբ տեղեկատվությունն արդեն լայնորեն լլլուսաբանվում էր մյուս ԶԼՄ-ներում՚, - ասվում է խմբագրության հաղորդագրությունում: