Արմինֆո. Սեպտեմբերի 17-22-ն Ադրբեջանում կընթանան լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ` տարբեր զորատեսակների ներգրավմամբ: Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, վկայակոչելովԱդրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը, պաշտպանության նախարար Զաքիր Գսանովի ղեկավարության ներքո զորավարժություններին կմասնակցի ավելի քան 20000 զինծառայող, ավելի քան 200 տանկ և այլ զրահատեխնիկա, ավելի քան 120 հրթիռահրետանային կայանք, մինչև 30 միավոր տրաբեր նշանակության բանակային և ճակատային ավիացիա:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ զորավարժությունների ընթացքում մշակվելու են «տանկերի միջոցով թշնամու պաշտպանության ճեղքումը, Լեռնային Ղարաբաղի տարածքում առաջնագծում հայկական զինված ուժերի ջախջախումը, ադրբեջանական հողերի ազատագրումն ու թշնամու ռազմական և ռազմավարական օբյեկտների ոչնչացումը հրթիռահրետանային և օդային հարվածներով՚: