Արմինֆո.2018թ. Սինգապուրում կայացած Առևտրի ֆինանսավորման ծրագրի մրցանակաբաշխության ժամանակ այս տարի առաջին անգամ Ասիական Զարգացման Բանկը (ԱԶԲ) ներկայացրել է նոր մրցանակային կարգ` Momentum Award:
Մրցանակը շնորհվել է Արդշինբանկին, որը թողարկող բանկերի միջև ճանաչվել է 2017-ից 2018 թվականն ընկած ժամանակահատվածում Առևտրի ֆինանսավորման գործարքների ամենաբարձր աճի տեմպ ունեցող համագործակցող բանկը: