Արմինֆո. Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները մշտական բնույթ են կրում: Այդ մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԶՈւ կողմից Տավուշի ուղղությամբ հրադադարի ռեժիմի հերթական խախտումը և այդ առնչությամբ հայկական կողմի գործողությունները:
<Մեր կողմից մշակվել են հստակ մեխանիզմներ: Առաջին հերթին տեղեկացվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳՆ–ներն ու դեսպանները, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը: Պետք է փաստենք, որ հրադադարի ռեժիմի խախտումները կրում են մշտական բնույթ: Դա Բաքվի կողմից արդեն շուրջ երկու տարի որդեգրած՝ Անջեյ Կասպրշիկի թիմի ընդլայնումից և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրումից հրաժարվելու ապակառուցողական քաղաքականության հետևանք է>,- ասել է Բալայանը: