Արմինֆո.Հայաստանում սահմանդրական փոփոխություններ հնարավոր են միայն քաղաքական փոխհամաձայնության դեպքում: Սեպտեմբերի 11-ին այդ մասին հայտարարել է ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերվում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ առաջարկությանը, որոնք կհանգեցնեն խորհրդարանի ինքնացրման:
Խոսնակը նշել է, որ առայժմ նման առաջարկ չի ստացվել: «Դա քաղաքական գործըթնաց է, որը կարող է լուծվել քննարկումների և փոխզիջման ճանապարհով: Այսինքն, նման որոշում չի կարելի կայացնել մեկ կամ երկու քաղաքական գործչի ցանկության հիման վրա, այդ որոշումը պետք է կայացվի բացառապես փոխհամաայնության հիման վրա՚, - պարզաբանել է ԱԺ նախագահը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին տեսաուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կառավարությունը մշակում է խորհրդարանի ինքնացրմանը նպատակաուղղված սահմանադրական բարեփոխումների նախագիծ: Նրա ասելով, խորհրդարանական ընտրությունները պետ է տեղի ունենան 2019 թվականի հունիսի սկզբից ոչ ուշ: Փաշինյանի հայտարարությանը խիստ բացասաբար էր արձագանքել ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը, որի համոզմամբ, հիանալի կլիներ, եթե կառավարությունն զբաղվեր իր անմիջական պարտականություններով և ողջ ջանքերն ուղղորդեր Հայաստանի քաղաքացիների կյանքի բարելավմանը: