Արմինֆո. Սեպտեմբերի 11-ի հերթական նիստում Ազգային ժողովը հաստատել է Կարեն Կարապետյանի թեկնածությունը Աուդիտորական պալատի անդամի պաշտոնի համար:
Ավելի վաղ ներկայացնելով Կարեն Կարապետյանի թեկնածությունը` ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշել էր նրա մասնագիտական և մարդկային որակները, հիշեցնելով, որ Կարեն Կարապետյանը երկար տարիներ աշխատել է Հաշվիչ պալատում` Աուդիտորական պալատին նախորդող կառույցում, և իրեն դրսևորել է որպես բարձր մակարդակի մասնագետ:
ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանն, իր հերթին, հիշեցրել է, որ Կարեն Կարապետյանի հայրը` Ալեքսան Կարապետյանը, երկար տարիներ խորհրդարանի պատգամավոր էր Գեղամյանի գլխավորած «Ազգային միաբանությունից՚: