Արմինֆո. Հայաստանում պետական և հանրային կարիքների համար գույք օտարելիս կպահանջվի դրա լիակատար նկարագրությունը:
«Պետական և հանրային կարիքների համար գույքի օտարման մասին՚ օրենքում համապատասխան փոփոխություններ են մտցվել սեպտեմբերի 11-ին խորհրդարանի նիստում:
Արդարադատության առաջին փոխնախարար Արթուր Հովհաննիսյանի ասելով, գույքի լիակատար նկարագրությունը թույլ կտա ճիշտ գնահատել դրա իրական արժեքը` շահառուներին վճարումների համար: Այն նախատեսում է անշարժ գույքի մակերեսի գնահատում, դրա գտնվելու վայրի, վիճակի և ենթակառուցվածքների և այլ նկարագրություններ: Եթե շահառուն չի համաձայնի գնահատականներին, ապա 10 օրվա ընթացքում հնարավորություն կստանա դրանք վիճարկել դատարանում, որը բողոքը պետք է քննարկի մեկ ամսվա ընթացքում: