Արմինֆո.Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 25-ին կայցելի Ադրբեջան: Սեպտեմբերի 10-ին «Ադրբեջանառուսական հարաբերությունների նոր շրջապտույտ՚ թեմային նվիրված Բաքու-Մոսկվա հեռուստակամրջի ընթացքում այդ մասին հայտարարել է Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը:
Նրա ասելով, Ռուսաստանի ղեկավարի Բաքու աշխատանքային այցի ընթացքում նախատեսվում է շարունակել երեք հարցի քննարկում, որոնք շոշափվել էին սեպտեմբեի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Սոչի այցի ընթացքում:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպեմբերի 1-ին Սոչիում հանդիպել էր Ռուսաստանի նախագահ Վլալդիմիր Պուտինին հետ: Այցի ընթացքում կողմերը ստորագրել են 15 փաստաթուղթ, որոնք ընդգրկում են ադրբեջանառուսական համագործակցության հարցեր այնպիսի ոլորտներում, ինչպես` էներգետիկան, տնտեսությունը, սպորտը, զբոսաշրջությունը և այլն: