Արմինֆո.Եթե հարկավոր լինի Հայաստանում իրագործել ևս մեկ հեղափոխություն, մենք դա կանենք: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Մոսկվայում հայ գործարարների հետ հանդիպմանն անդրադառնալով այն հանգամանքին, որ ՀՀԿ-ն չի ցանկանում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացում:
«Հայաստանում պետք է անցկացվեն վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ, սակայն ՀՀԿ-ն դա չի ցանկանում: Սակայն, եթե հարկավոր լինի երկրում իրականացնել ևս մեկ հեղափոխություն, մենք դա կանենք: Հենց այդ մասին է խոսել Երևանի քաղաքապետի մեր թեկնածու Հայկ Մարությանը` հայտարարելով հանրապետությունում «սևերի ու սպիտակների՚ առկայության մասին՚, - նշել է Փաշինյանը:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Հայաստանում վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ պետք է անցկացվեն 2019 թվականի հունիսից ոչ ուշ: Այդ նպատակով կառավարությունը նախաձեռնել է սահմանադրական բարեփոխումների մշակում, որոնք նախատեսում են ԱԺ ինքնացրում: Սակայն խորհրդարանում մեծամասնությունը պահպանող ՀՀԿ-ն դեմ է այդ նախաձեռնությանը: Ինչպես լրագրողներին հայտարարել է ՀՀԿ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ ցրելու անհրաժեշտություն չկա, քանի որ այն աշխատում է բնականոն ռեժիմով: