Արմինֆո. Հանրապետության հրապարակում, կառավարության շենքի գլխավոր մուտքի դիմաց սեպտեմբերի 9-ին ինքնահրկիզման դիմած քաղաքացու վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: 49-ամյա Ա. Պ.-ն ունի մարմնի շուրջ 57 տոկոսի եւ շնչառական ուղիների 20 տոկոսի լուրջ այրվածքներ` 2-րդ, 3-րդ եւ 4-րդ աստիճանի, եւ խորը վերքեր: Միացված է արհեստական շնչառության սարք:
Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնում բժիշկները պայքարում են քաղաքացու կյանքը փրկելու համար:
Ոստիկանության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, ինքնահրկիզման փաստի առնչությամբ նախաքննությունը շարունակվում է, և առայժմ պարզ չէ այդ ակցիայի շարժառիթը: Հավելեք, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է հիվանդանոցում գտնվող տուժածին: