Արմինֆո. Այսօր Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիրգորյանն այցելել են «Զվարթնոց» օդանավակայան՝ օդանավակայանի անվտանգության համակարգի տեխնիկական հագեցվածությանն ու անձնակազմի աշխատանքին ծանոթանալու նպատակով:
«Օդանավակայանի տնօրեն Մարսելո Վենդեի ուղեկցությամբ շրջայց կատարեցինք ռազմավարական նշանակության այս կառույցի անվտանգությունը հսկող կառավարման կենտրոնում, ծանոթացանք գերժամանակակից տեխնիկայով հագեցած կենտրոնի կարողություններին ու քննարկեցինք դրանք սահմանային անվտանգության այլ օղակներում կիրառելու հնարավորությունները՚, - «Ֆեյսբուքի՚ իր էջում գրել է Արմեն Գրիգորյանը: