Արմինֆո.Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել պաշտոնեական լիազորություններն անցնելու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցություն ունենալու համար: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՀՔԾ-ից, :
«Ավազահատիկ» ՍՊԸ-ում կատարված չարաշահումների գործով ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական հոդվածի 309 հոդվածի 1 մասի (Պաշտոնեական լիազորություններն անցնելը) և 310 հոդվածի (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) հատկանիշներով:
Այսպես, գործի նյութերից պարզվել է, որ 2008 թվականին մի խումբ պաշտոնատար անձինք, ստեղծելով արհեստական խոչընդոտներ, Արարատի մարզում հանքարդյունաբերությամբ զբաղվող «Ավազահատիկ» ընկերությունից պահանջել են ընկերության բաժնեմասերի 60 տոկոսը, նշելով, թե հակառակ պարագայում հանքերը չեն շահագործվի։ Ընդ որում՝ բաժնեմասերի 60 տոկոսը պահանջվել է ձևակերպել երկու տարբեր անձանց անունով՝ յուրաքանչյուրին 30 տոկոս։ ՀՔԾ հաղորդման համաձայն, 2000 թվականին հիմնադրված «Ավազահատիկ՚ ընկերությունը ավազի արդյունահանման գործում ներդրել էր շուրջ 80 հազար դոլար վարկային միջոցներ:
Բացի այդ, պարզվել է նաև, որ Նորամարգի համայնքի ղեկավարը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ հողատարածքի վարձակալության վերաբերյալ «Ավազահատիկ» ՍՊ ընկերության տնօրենի հետ ավելի վաղ ստորագրված պայմանագիրը լուծարելու վերաբերյալ։ Նշված հողատարածքում ընկերությունն զբաղվում էր ավազի հանույթով։ Դատարանը բավարարել է հայցադիմումը, որից հետո նոր պայմանագիր է ստորագրվել տվյալ հողատարածքի վարձակալության վերաբերյալ այլ սեփականատերերի հետ: ՍՊ ընկերության հիմնադիրը և այլ վկաներ իրենց ցուցմունքներում առերևույթ չարաշահումներին առնչություն ունեցած անձանց թվում մատնանշել են Հովիկ և Ջոնիկ Աբրահամյանների, Ալիկ Սարգսյանի անունները:
Աբրահամյանն այսօր այդ մեղադրանքը որակել է կեղծ և քաղաքական շարժառիթներից դրդված: Ավելի վաղ Աբրահամյաններին պատկանող տարածքներում իրականացվել էին խուզարկություններ: Հայտնաբերվել էր ապօրինի զենք, որն ուղարկվել է փորձաքննության: Քննությունը կասկածում է, որ այդ զենքը կարող է կիրառված լինել 2008 թվականի մարտյան իրադարձություների ժամանակ: Սակայն առայժմ փորձաքննության պատասխան չկա: