Արմինֆո. Հայաստանի հետ բարեկամության խմբի կոնգրեսականները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ԱՄՆ Սենատին կոչ են արել ավելի մանրակրկիտ ուսումնասիրել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնին հավակնող Էրլ Լիտցենբերգերի թեկնածությունը: Ինչպես նշում է ANCA գործադիր տնօրեն Արամ Համփարյանը, երբեք Ալիևի ռեժիմի հետ ԱՄՆ հարաբերությունների բնույթը և ծավալները պարզաբանելու ավելի սուր անհրաժեշտություն չի եղել: Նրա համոզմամբ, դեսպանի թեկնածության հաստատման գործընթացը անհրաժեշտ հնարավորություն է Կոնգրեսի կողմից ամերկա-ադրբեջանական հարաբերությունների առավել տագնապալի դրսևորումների էական վերահսկողության համար, որոնք բնութագրվում են հայերի նկատմամբ սրացող ագրսիայով, այլախոհության ճնշմամբ և ԱՄՆ քաղաքական գործընթացների շահարկման լավ ֆինանսավորվող արշավով:
Հավելենք, որ կոնգրեսականներն ավանդաբար Հայաստանում կամ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի թեկնածուին հարցեր են տալիս ղարաբաղյան հակամարտության կարգավորման, տարածաշրջանային գերակայությունների և նշանակման երկրի քաղաքականության մասին: Ավելի վաղ հայկական լոբբին կասեցրել էր Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ԱՄՆ համանախագահ Մեթյու Բրայզային նշանակելու փորձը, քանի որ նա ակտիվ հակահայկական լոբբիստ է:
Էրլ Լիտցենբերգերը` Քաղաքական հարցերի բյուրոյի ավագ խորհրդական է: Նա այդ պաշտոնին նշանակվել է 2018 սկզբին: Մինչ այդ նա զբաղեցրել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնը, աշխատել է Սերբիայում, Ղրղըզստանում ԱՄՆ դեսպանություններում, եղել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ավագ քաղաքացիական ներկայացուցչի տեղակալ: