Արմինֆո. Հայաստանում հնարավոր չէ միայն աշխատավարձով ձեռք բերել այնպիսի շքեղ առանձնատուն, ինչպես դա արել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Ըստ որում, նա չի կարողացել պատասխանել, թե ինչ միջոցներով է Գասպարյանը ձեռք բերել այդ առանձնատունը: <Այդ հարցով ավելի լավ է դիմեք նրան>,- խորհուրդ է տվել Օսիպյանը:
Նշենք, որ Hetq.am լրատվական կայքում հրապարակված «Վլադիմիր Գասպարյանը 200 հազար դոլարով դարձել է 3 մլն դոլարանոց առանձնատան տերե վերտառությամբ հոդվածի հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ: