Արմինֆո. «Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ընտանիքի անդամները բժշկական ապահովագրություն են ստացել քաղաքապետարանի հաշվին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:
«Տենդերներ են շահել կազմակերպություններ, որոնք փոխկապակցված են այդ ընտանիքի հետ և որոնց ծրարը չի բացվել: Մենք ենք բացել ծրարը, բայց իրենք տենդերն իրականացրել են: Պայմանագիր է կնքվել բարձր գնային առաջարկով: Մի շարք խախտումներ են հայտնաբվերվել ու հիմնականում տենդերներն իրականացրել են Գրիգորյանների ընտանիքին փոխկապակցված կազմակերպությունները»,- ասել է Սանասարյանը՝ ամփոփելով Էջմիածին քաղաքում իրականացված ուսումնասիրությունները: