Արմինֆո. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված հեռախոսային շնորհավորանքը չի ունեցել քաղաքական ենթատեքստ, այն անհրաժեշտ է դիտարկել մարդկային, ընկերական հարաբերությունների հարթությունում: Այդ մասին լրագրողներին հավաստիացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ արդեն հասցրել է լավ ճանաչել Պուտինին և հասկանալ նրա շփման ձևը:
<Հասցնելով ճանաչել ՌԴ նախագահին՝ կարող եմ ասել, որ նա շատ է գնահատում մարդկային հարաբերությունները և պահպանում դրանք տարբեր երկրների ինչպես գործող, այնպես էլ նախկին իշխանությունների ներկայացուցիչների հետ: Օրինակ՝ չնայած ԵՄ երկրների հետ լարված հարաբերություններին՝ Պուտինը, այնուամենայնիվ, մասնակցեց ավստրիացի բարձրաստիճան պաշտոնյայի հարսանյաց արարողությանը>,- նշել է նա: Անդրադառնալով սեպտեմբերի 8-ին Ռուսաստան իր առաջիկա այցին՝ Փաշինյանը հավաստիացրել է, որ Պուտինի հետ հանդիպմանը կքննարկվի ռուս-հայկական հարաբերությունների ողջ շրջանակը:
Մեկնաբանելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ ներքաղաքական իրավիճակը Հայաստանում շարունակում է եռալ՝ Փաշինյանը կատակել է. «Դե շոգ էր այսօր բավականին, իսկապես>: