Արմինֆո. Արմավիրի խաղողագործները փակել են Արմավիր-Երևան մայրուղին և պահանջում են Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղի կողմից խաղողի գնման գնի վերանայում:
Գյուղացիները պնդում են, որ 120-130 դրամ մթերման գինը չի ծածկում ինքնարժեքը և աճեցման համար ծախսերը:
Խաղողագործները նշում են, որ պայմանագիր են կքնել Պռոշյանի գործարանի հետ 160 դրամով մթերելու շուրջ, սակայն այն բայնից հետո, երբ ԵԿԳ-ն հայտարարեց 140-130 դրամ գնի մասին, գնման գինն իջեցրեցին նաև Պռոշյանի գործարանը և խաղող գնող մյուս ընկերությունները: Նրանք պնդում են, որ Երևանի կոնյակի գործարանը գին է թելադրում շուկայում:
Արմավիրի փոխմարզպետ Գագիկ Գաբրիելյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ընկերությունների կողմից խաղողի գնման միասնական գին չի եղել: <Անցած
3-4 օրում գործարանների կողմից խաղողը գնվել է մեկ կգ դիմաց 160 դրամով՝ ըստ խաղողի որակի: Այսօր ԵԿԳ-ն հայտարարել է 140 դրամ գնման գին, ինչը 10 դրամով ավելի է, քան անցած տարի: Քանի որ Երևանի կոնյակի գործարանը խաղողի հիմնական գնորդն է, մնացած ընկերությունները նայում են նրան գնման գինը որոշելիս: Գյուղացիները պահանջում են վերադարձ նախկին՝ 160-170 դրամ գնման գնին>:
Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղի ղեկավար Արծրուն Սարգսյանը լրագրողներին հայտարարել է, որ խաղողագործները մինչ օրս բողոքներով իրենց չեն դիմել: <Այսօր մեր գործարանը հայտարարել է 140 դրամ գնման գնի մասին: Եթե խաղողագործները ինչ-որ պահանջներ ունեն, գործարանը պատարստ է վերանայել դրանք՝ համաձայն ընթացակարգի: Ես կփոխանցեմ նրանց պահանջները գործարանի ղեկավարությանը>,- նշել է Սարգսյանը:
Խաղողագործները մտադիր են փակ պահել Արմավիր-Երևան մայրուղին, քանի դեռ ԵԿԳ-ն խաղողի գնման վերջնական գնի վերաբերյալ պատասխան չի տվել իրենց: