Արմինֆո. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մի քանի օրով մեկնում է Հայաստանից: Այդ մասին տեղեկացնում է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Ըստ որում, նա չի հստակեցրել, թե ուր և ինչ նպատակով է մեկնել Քոչարյանը:
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները դիմել են Վճռաբեկ դատարան՝ Վերաքննիչ դատարան ներկայացրած բողոքը բազմակողմանի քննելու միջնորդությամբ: Վերաքննիչ դատարանը բավարարել էր փաստաբանների միջնորդությունը և Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշում կայացրել: Սակայն, ներկայացված չորս հիմնավորումներից բավարարվել է միայն մեկը՝ անձեռնմխելիությունը: