Արմինֆո. Հանրապետության տարածքում օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին՝ երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Սեպտեմբերի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 5-10 մ/վ, ամպրո պի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-2-ը կնվազի 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում օգոստոսի 31-ի ցերեկը, սեպտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի +36-ից մինչև + 32: