Արմինֆո. 13-ամյա աղջկան ու նրա հորը ծեծի ենթարկելու համար նախկին ոստիկանապետի եղբորորդուն մեղադրանք չի առաջադրվի: Այս մասին օգոստոսի 30-ին հայտարարել է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին, այս մասին:
Ըստ նրա, գործի շրջանակներում մեղադրնք է առաջադրվել նախկին ոստիկանապետի եղբորը`Կարեն Գասպարյանին, ով մեղադրվում է Քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանության սպառնալիք, ծանր մարմնական վնասի պատճառում, գույքի ոչնչացում):
Իսկ Կարեն Գասպարյանի որդու, Երևանի քրեական հետախուզության վարչոթյան աշխատակցի նկատմամբ գործը կարժվել է, ապացույցների անբավարարության պատճառով: