Արմինֆո. Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու ՀՀ օրենքը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Նշենք, որ օրինագծով նախատեսվում է Սևանա լճից ջրի բացթողումները ներկայիս 170 միլիոնից հասցնել մինչև 210 միլիոն խորանարդ մետր: Հայաստանի ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Բաբայանը նշել է, որ կառավարությունն ստիպված է ձեռնարկել այս քայլը: