Արմինֆո. «S.O.S Սևանե նախաձեռնությունը բաց նամակով դիմում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` խնդրելով հետ կանչել ՀՀ կառավարության կողմից ՀՀ ԱԺ-ի հաստատմանը ներկայացված Սևանա լճից հավելյալ ջրառի մասին օրինագիծը:
Բաց նամակում նշված է. «Հարգարժան պարոն վարչապետ, «S.O.S Սևանե նախաձեռնությունը խիստ մտահոգ է ՀՀ կառավարության կողմից ՀՀ Ազգային ժողովի հաստատմանը ներկայացված «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասինե Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասինե ՀՀ օրենքի նախագծի կապակցությամբ: Մտահոգությունները պայմանավորված են հետևյալ փաստարկներով. Ս/թ օգոստոսի 6-ին Ձեր կողմից տրված հանձնարարականի շրջանակներում կազմակերպած քննարկումներն, ըստ էության, հանրային բնույթ չկրեցին. Հայաստանի Հանրապետության ռազմավարական նշանակության քաղցրահամ ջրային պաշարի` ոռոգման նպատակով հավելյալ օգտագործման նպատակահարմարության հարցը չդրվեց լայն հասարակության քննարկման, քննարկման մասնակցության համար չեն իրազեկվել անգամ «S.O.S Սևանե նախաձեռնության անդամները և կազմակերպությունները, ոլորտի գիտնականները և փորձագետները, ովքեր կտային Սևանա լճի մակարդակի իջեցմամբ պայմանավորված լճի ճահճացման ռիսկերի հիմնավորումները: «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման,վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասինե Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասինե ՀՀ կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ հիմնական շեշտադրումը ոռոգման ջրի դեֆիցիտն է, խոսք անգամ չկա Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, ջրի մակարդակի իջեցման հետ կապված բնապահպանական, սոցիալական, տնտեսական ռիսկերի մասին: Կառավարությունում օրինագծի նախագծի քննարկման ժամանակ չներկայացվեցին կոնկրետ փաստեր և թվեր Սևան-Հրազդան ոռոգման համակարգից ապօրինի ջրօգտագործողների թվի, ծավալների վերաբերյալ, Արարատյան դաշտի ձկնային տնտեսություններին տրամադրված ՋԹ-ներով ջրառի ծավալների` «Ջրի ազգային ծրագրիե մասին ՀՀ օրենքով սահմանված չափաքանակների գերազանցումների մասին: Ակնարկվեց ընդամենը ոռոգման համակարգի վերականգնման և բարելավման միտումների մասին` չներկայացնելով այդ գործընթացի համար պահանջվող ֆինանսական միջոցների աղբյուրները և ժամկետները: Համոզիչ չէր կառավարության կողմից հնչած այն հայտարարությունը, որ հավելյալ ջրառի արդյունքում արտադրված էլեկտրաէներգիայից ստացված շահույթը կուղղվի Սևան-Հրազդան ոռոգման համակարգի արդիականացմանը, ինչի արդյունքում կնվազեն ջրային ռեսուրսների կորուստները, քանի որ դեռևս 2017 թվականի հուլիսի 7-ին ստորագրված «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասինե Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասինե ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված` 2017 թվականի ընթացքում Սևանա լճից բաց թողնվող ջրի 170 մլն խմ-ն գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրական էներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիաե և «Հայաստանի էլեկտրական ցանցերե փակ բաժնետիրական ընկերությունների հասույթի և կատարած ծախսերի տարբերությունից առաջացող շահույթը, ինչն այսօրվա դրությամբ կազմում է 1645139600,0 դրամ գումար, չի օգտագործվել Սևան-Հրազդան ջրառի համակարգի արդիականացման վրա: Ավելին, ըստ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության գլխավոր քարտուղարի կողմից մեզ ուղղված 07/ԱԿ/10/4915-18 (27.08.2018թ.) գրության, ներկայումս շրջանառության մեջ է այդ գումարը ՀՀ պետական բյուջե փոխանցելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Ելնելով վերոնշյալ փաստարկներից` «S.O.S Սևանե նախաձեռնությունը, որը միավորում է` Էկոլոգիական հասարակական դաշինքը, «ԷկոԼուրե, «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիաե, «Թռչնասերների կենտրոնե, «Խազերե էկոլոգամշակութային, «Շողերե, «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոնե, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրիե, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդե, «Հայաստանի անտառներե, «Բլեջանե, «Սպառողների աջակցման կենտրոնե, «Կովկասե, «Երիտասարդական գաղափարներե, «Առողջ կյանքե, «Արազաե, «Իրավական հետազոտության և զարգացման կենտրոնե, «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիաե, «Բիոսոֆիաե հասարակական կազմակերպությունների և 55 ակտիվիստների, դիմում է Ձեզ` խնդրելով հետ կանչել ՀՀ ԱԺ-ի քննարկմանը ներկայացված «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասինե Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը`ակնկալելով հետագա համագործակցություն շահագրգիռ բոլոր կողմերի հետ: «S.O.S Սևանե նախաձեռնությունե:
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել
«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասինե ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասինե ՀՀ օրենքի նախագծին:
Ըստ այդմ՝ նախատեսվում է փոխել օրենքով սահմանված ոռոգման նպատակով լճից 2018 թ. բացթողման 170 մլն մ3 չափաքանակը՝ այն դարձնելով մինչև 210 մլն մ3: Քննարկման սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է.< Սա, երևի, մեր կառավարության օրակարգում երբևէ եղած ամենաանցանկալի հարցերից է: Կառավարությունն արդեն 1.5 ամիս մի քանի անգամ տարբեր ֆորմատներով քննարկել է այն իրավիճակը, որ ստեղծվել է ոռոգման համակարգում: Մենք խնդիր ու քաղաքական դիրքորոշում ունեինք՝ ամեն ինչ անել, որ Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնելու անհրաժեշտություն չառաջանա, ու հարցերը լուծվեն առանց նման որոշման: Շատ բուռն քննարկումներ եղան, որոնց արդյունքում մեզ համար ակնհայտ դարձավ. կա որոշակի ռեալ ռիսկ, որ մենք կարող ենք գյուղատնտեսության համար բավական բարդ և փակուղային իրավիճակ ստեղծել, որը մյուս կողմից կրկնակի փակուղային է կառավարության համար, մի դեպքում՝ գյուղատնտեսության համար, մյուս դեպքում էլ՝ այն քաղաքական, քաղաքացիական համոզմունքի համատեքստում, որ Սևանա լճին չի կարելի վերաբերվել որպես ջրի տարայի, և, ցավոք, մեր ոռոգման համակարգի գործունեությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում, և մենք պետք է անպայման այդ հարցերի պատասխանները ստանանք: Ոռոգման համակարգում պետք է գնանք լրջագույն լուծումների, այդ թվում՝ կազմակերպչական բնույթի, որպեսզի հասկանանք, թե ինչքանով է իրականությանը համապատասխանում, ինպես մամուլում սիրում են շրջանառել Հայաստանի Հանրապետությունում «ջրային մաֆիայի» գոյությունը և եթե այդպես է, միանշանակ է, եթե «ջրային մաֆիան» գոյություն ունի, այն պետք է շատ արագ կապիտուլյացիայի ենթարկվի»: