Արմինֆո. Նախագահ Բակո Սահակյանը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 26-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունում քննարկել են պաշտպանության բանակի մարտունակության հետեւողական բարձրացման, Արցախի եւ Հայաստանի ռազմական փոխգործակցության եւ սահմաններում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ԱՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը:
Նշենք, որ ՀՀ վարչապետը Լեռնային Ղարաբաղ է ժամանել օգոստոսի 25-ին: Ստեփանակերտի օդանավակայնում նրան դիմավորել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Փաշինյանը Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել իր ընտանիքի հետ, գրելով՝ <Բոլորով, մեր սիրելի Ստեփանակերտում>: Ընտանիքի հետ լուսանկարվել է նաև Փաշինյանի որդին, ով ներկայումս ծառայություն է անցնում Արցախում: