Արմինֆո.Օգոստոսի 23-ին Նուբարաշեն ՔԿՀ-ում կալանավորված անձ է մահացել: Այս մասին ԱրմԻնֆո-ին տեղեկացվել է ՔԿՀ հանրային կապերի բաժնից:
Աղբյուրի համաձայն, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորված Արարատ Նիկողոսյանը երեկ երեկոյան ուշագնաց է եղել, ինչի կապակցությամբ շտապօգնություն է կանչվել, որն էլ արձանագրել է կալանավորի կենսաբանական մահը,-նշում է աղբյուրը:
Կալանավորված անձը մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 104 հոդվածի երկրորդ մասով`ծանրացուցիչ հանգամանքներով սպանություն:
Նշենք, որ Արարատ Նիկողոսյանը մեղադրվում էր լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության մեջ: