Արմինֆո.Առաջիկա օրերին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները բողոք կներկայացնեն Վճռաբեկ դատարանին: Փաստաբաններից մեկի` Հայկ Ալումյանի խոսքով, օգոստոսի 13-րդ Վերաքննիչ դատարանն ընդունեց Քոչարյանին ազատ արձակելու մասին որոշում, հաշվի առնելով ներկայացված 3 հիմնավորումներից միայն մեկը:
Ավելի վաղ, օգոստոսի 1-ին, Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները վերաքննիչ դատարան էին ներկայացրել առաջին ատյանի դատարանի որոշման բողոքարկման հայցը: Դատաքննության ընթացքում վերաքննիչ դատարանը պետք է հաշվի առներ երկու միջնորդություն: Առաջինը` առաջին ատյանի դատարանի որոշումը չեղյալ հայտարարելու և Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մասին, իսկ երկրորդը` փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդությունը`ձերբակալությունը գրավի դիմաց ազատումով փոխարինելու մասին: Սակայն, դատարանը Քոչարյանին ազատ արձակեց, ելնելով միայն նախկին նախագահի իմունիտետից: