Արմինֆո. Հայաստանում ստեղծվել են 1995 թվականից ի վեր աննախադեպ պայմաններ ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է <Հիմնադիր խորհրդարանի> առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը:
Նա փաստել է, որ անցումային կառավարությունն արմատական միջոցների չդիմեց իշխանությունից նախկին ռեժիմի հեռացման համար, սակայն ժամանակը, այնուամենայնիվ, կպարտադրի վիրաբուժական միջամտություն: Նրա խոսքվ, այսօր Հայաստանի առջև լուրջ մարտահրավերներ են ծառացած, ինչը չի նշանակում քաղաքական ասպարեզ նախկին իշխանությունների վերադարձ: <Նրանց ժամանակներն անցել են: Նախկինները չեն կարող իշխանության վերադառնալ, չնայած բոլորս հասկանում ենք, որ նրանք փորձում են դա անել ոչ սեփական կամքով, և գիտենք, թե ով է դրդում դրան: Այդ աշխարհաքաղաքական ուժը պետք է հասկանա, որ Հայաստանում նոր ժամանակներ են, և մեր երկրի հետ համագործակցությունը հնարավոր է իրավահավասար պայմաններում>,- նշել է Սեֆիլյանը:
Ըստ որում, Սեֆիլյանն ընդգծել է, որ ստեղծվելիք <Սասնա ծռեր> կուսակցությունը կլինի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողքին և կաջակցի նրա նախաձեռնություններին: <Պետք է հասկանալ, որ Փաշինյանի ձախողումը մեր ընդհանուր ձախողումն է: Հետադարձ ճանապարհ չկա: Նոր խորհրդարանում պետք է լիենեն հայրենասերներ, ովքեր կկարողանան երկիրը դուրս բերել խորը ճգնաժամից>,- ասել է նա: