Արմինֆո.Հայ-գերմանական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Հայաստան այցը նոր լիցք կհաղորդի այդ հարաբերություններին: Այս մասին օգոստոսի 23-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Միջազգային հարաբերությունների և անվտանգության հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը:
Քաղաքագետը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի և Գերմանիայի հարաբերությունները խորացել են, բայց այնքան էլ լավ զարգացած չեն, ինչպես, օրինակ, հարաբերությունները Հայաստանի և Ֆրանսիայի, ինչպես նաև մի շարք այլ եվրոպական երկրների միջև: «Այս տարածաշրջանային այցը, որը միանշանակորեն կապված է արտաքին քաղաքականության մի շարք խնդիրների հետ, որն իրականացվում է Գերմանիայի կողմից, որոնցից մեկն էլ Բեռլինի ցանկությունն է խորացնել և ընդլայնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում: Հայաստանի համար կարևորն այն փաստն է, որ Մերկելը Երևան է այցելու Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո»,- հայտարարել է Սաֆարյանը, ընդգծելով, որ իր այցի ընթացքում Մերկելը կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Քաղաքագետը նաև նշել է, որ որոշակի հակասություններ առաջացան Գերմանիայի և Ադրբեջանի միջև այս այցի նախապատրաստման ընթացքում: Մասնավորապես, պատվիրակության անդամներից մեկը, «Քրիստոնեա-դեմոկրատական միությունից» Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերը, ընդգրկված է Ադրբեջանի սև ցուցակում, այն բանի համար, որ 2014 և 2016 թվականներին այցելել է Արցախ: «Վեյլերին արգելել է Ադրբեջան մտնել, սակայն, նշելով, որ եթե վերջինս ներողություն խնդրի, ապա նա կարող է այցելել Բաքու: Բնականաբար, որևէ ներողության մասին խոսք լինել չի կարող: Ավելին, Մերկելը խոստացել է այդ հարցը բարձրացնել, Ադրբեջան կատարած իր այցի ընթացքում»,- ասել է Սաֆարյանը, նշելով, որ Գերմանիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների սառեցումը, ինչպես նաև Բեռլինի և Բաքվի վերջին հակամարտությունը կարող են խաղալ Հայաստանի օգտին: «Նման իրավիճակում մենք ունենք բոլոր հնարավորությունները Երևանի և Բեռլինի միջև հարաբերությունների զարգացնելու համար», - ասել է փորձագետը:
Սաֆարյանը նշել է, որ Մերկելի Երևան կատարելիք այցի կքննարկվի ԵՄ-ի և Հայաստանի միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը, հարաբերությունների խորացումը Երևանի և Բեռլինի միջև, վիզային ռեժիմի պարզեցման հնարավորությունը ՀՀ քաղաքացիների համար`դեպի ԵՄ, ինչպես նաև հիմնական թեմաներից մեկը կլինի Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկումը: «Գերմանիայի կանցլերը բազմիցս նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Ընդ որում, Մերկելը նշել է նաև, որ անվտանգության և տարածաշրջանում կայունության շատ կարևոր է: Գերմանիայի կառավարությունը, անշուշտ, հասկանում է, որ ապրիլյան պատերազմից հետո Երևանի և Բաքվի միջև հարաբերությունները մեծապես լարված են: Կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լինի օրակարգից թեմաների մեկը», - ասել է քաղաքագետը: Փորձագետը նաև ասել է, որ Գերմանիայի նման երկրները երբեք խնդիր չունեն, թե ում հետ նախընտրելի է զարգացնել հարաբերությունները`Հայաստանի, կամ Ադրբեջանի հետ: «Յուրաքանչյուր երկրի համար գլխավորն իր սեփական շահերն են: Հետևաբար, Գերմանիան հարաբերությունները կզարգացնի թե Երևանի, և թե Բաքվի հետ, այնքանով, որքանով այն կլինի շահավետ», - եզրափակել է փորձագետը: