Արմինֆո.Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը գտնում է, որ հայ հասարակությունը երկու բևեռի է բաժանվել հայ-ռուսական հարաբերությունների հարցում:
<Առաջին բևեռը կառավարությունն է և մեր հասարակության շուրջ 80-90%-ը, որը խոսում է Ռուսաստանի հետ փոխգործակցության շարունակման անհրաժեշտության մասին, բայց՝ արդեն իրավահավասար գործընկերների պայմաններում: Եվ երկրորդը՝ Ազգային ժողովի պատգամավորներն են, մեծամասամբ հանրապետականներ, ովքեր ասում են՝ <Ռուսաստան, քո ծառաներն այստեղ ճնշվում են>, և աջակցություն խնդրում>,- նշել է քաղաքագետն այսօր մամուլի ասուլիսի ընթացքում:
Ըստ որում, նա նշել է, որ Լավրովն ու Պուտինը լուրջ քաղաքական գործիչներ են համաշխարհային մասշտաբներով: <Նրանք 20 տարի տեսել են հայ քաղաքական գործիչների այնպիսի տեսակ, որը խոնարհվում ու քծնում է, իսկ հիմա եկել են երիտասարդ մարդիկ, ովքեր այլ հարաբերություններ են պահանջում: <Ռուսաստանին ժամանակ է պետք, որպեսզի համակերպվի այդ իրողությանը, այսպես ասած՝ մարսի իրավիճակը>,- գտնում է փորձագետը:
Միաժամանակ Գրիգորյանը համոզված է, որ Հայաստանը պետք է բացատրի Ռուսաստանին իր տարածաշրջանային նշանակությունը: Նրա խոսքով, տեսականորեն, եթե այսօր չլինեն Հայաստանը և Արցախը, կտրուկ կամրապնդվի ադրբեջանա-թուրքական տանդեմը, և Ռուսաստանը փաստացի դուրս կմղվի տարածաշրջանից, ինչը Մոսկվայի շահերից չի բխում: