Արմինֆո.Այսօր նոր հնարավորություններ են ստեղծվում Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների ամրապնդման համար, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը պատժամիջոցներ չի կիրառի Հայաստանի նկատմամբ, եթե վերջինս տարանցիկ երկիր դառնա Իրանից Ռուսաստան էլեկտրաէներգիայի արտահանման համար:
Քաղաքագետի խոսքով, էլեկրաէներգիայի արտահանման նախագծի իրականացումը Հայաստանի ինքնիշխանության ամրապնդմանն ուղղված ևս մեկ քայլ կդառնա: <Այո, այսօր լարվածութուն կա ԱՄՆ և Իրանի միջև: Բայց ուզում եմ նշել, որ Հայաստանի շրջափակման պայմաններում Միացյալ Նահանգները միշտ ըմբռնումով են վերաբերել հայ-իրանական փոխգործակցությանը: Կարծում եմ, որ ամեն բան կախված է մեր փոխգործակցության մասշտաբներից: Որոշ հարցերի ԱՄՆ-ը պատրաստ է մատների արանքով նայել>,- նշել է Գրիգորյանը:
Միաժամանակ նա կոչ է արել չմոռանալ ԻԻՀ նկատմամբ պատժամիջոցների վերականգնամն առնչությամբ Եվրամիության դիրքորոշման մասին: Քաղաքագետը հիշեցրել է, որ ԵՄ-ն հայտարարել է փոխգործակցությունը նույն ոգով շարունակելու մտադրության մասին: <Իսկ դա նշանակում է, որ հայկական կողմը մանևրելու տեղ ունի>,- ասել է Գրիգորյանը:
< Modus Vivendi> հետազոտական կենտրոնի տնօրեն Արա Պապյանն իր հերթին հիշեցրել է, որ երբ կառուցվում էր հայ-իրանական գազատարը, Իրանը նույնպես պատժամիջոցների տակ էր գտնվում: Փորձագետը համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ-ը յուրաքանչյուր առանձին հարցի առնչությամբ որոշումներ է կայացնում՝ ելնելով հանգամանքներից և սեփական շահերից: <Այստեղ պետք է առաջնորդվել մեր երկրում ԱՄՆ դեսպանի հայտարարությունով, ով Իրանի հետ գործեր վարելու մտադրություն ունեցող հայ գործարարներին խորհուրդ է տվել խորհրդակցել դեսպանատան հետ : Այդ սկզբուքնով ղեկավարվելու դեպքում, կարծում եմ, խնդիրներ չեն լինի>,- ասել է Պապյանը:
Ավելի վաղ Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը հայտարարել էր, որ ԻԻՀ-ն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ` Ռուսաստան իր էլեկտրաէներգիայի արտահանման նպատակով:
«Մենք լրջորեն հետևում ենք Եվրապայի էլեկտրական ցանցերին Իրանի միացման ծրագրին՚ ,- ԻՌՆԱ-ին հարցազրույցում ասել էր Ռեզա Արդաքանիանը` ավելացնելով, որ Իրանի հյուսիսային հարևանների միջոցով Եվրոպայի էլեկտրական ցանցերին միանալը սցենարներից մեկն է: