Արմինֆո. Հայաստանի ոստիկանությունը զեկուցել է 100-օրյա գործունեության մասին` Վալերի Օսիպյանը պաշտոնավարության ընթացքում:
ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը օգոստոսի 21-ին կայացած մամուլի ասուլիսում, ներկայացնելով գործունեության մասին հաշվետվությունը, նշել է , որ 100 օրը կարճ ժամկետ է լիակատար բարեփոխումների համար, սակայն, բավարար է գործունեության ուղիներն ուրվագծելու համար:
Ղուկասյանը նշել է, որ ոստիկանությունն այդ ժամանակահատվածում հետևողականորեն կատարել է իր առջև դրված խնդիրները, մասնավորապես ուշադրության կենտրոնում պահելով հանցագործությունների, կոռուպցիայի դեմ պայքարի կանխարգելման գործունեությունը, հանրությանը մատուցվող ծառայութոյւնների որակի բարձրացումը: «Մայիսի 10-ից օգոստոսի 20-ը Հայաստանում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գրանսված հանցագործությունների քանակն ավելացել է 12.3%: Մենք համոզված ենք, որ դա պայմանավորված ոստիկանության նկատմամբ հանրային վստահության աճով և հանցագործությունների թաքցնելու և չգրանցելու արատավոր պրակտիկայից հրաժարվելու հանգամանքով: Հաշվետու ժամանակահատվածում հարուցվել է 13215 քրեական գործ, ինչը 9730-ով 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ, տարեկան աճը`35.8%: Ծանր և հատկապես ծանր հանցագործությունները շարունակում են մնալ ոստիկանության ուշադրության կենտրոնում: Անցյալ 100 օրերի ընթացքում բացահայտվել է 1253 ծանր հանցագործություն, 133 առանձնակի ծանր հանցագործություն, այդ թվում`42 սպանություն և սպանության փորձ, առողջությանը վնաս պատճեռոլու 108 փորձ, 17 - բռնաբարության և բռնաբարության փորձ, զենքի ապօրինի շրջանառության 206 դեպք, մահվան ելքով 138 ճանապարհային պատահար, խուլիգանության 111 դեպք, թմրամիջոցների անօրինական շրջանառության 410 դեպք, այդ թվում`իրացման նպատակով», - տեղեկացրել է ՀՀ ոստիկանության շտաբի պետը:
Նա հավելել է նաև, որ հաշվետու ժամանակահատվածում, բացահայտվել է 746 կոռուպցիոն հանցագործություն, ինչը երկու անգամ ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: «4 այսպես կոչվբած օրենքով գողերի և քրեական հեղինակությունների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր: Աշխատանքն այս ուղղությամբ կշարունակվի», - ասել է Ղուկասյանը:
Նա հավելել է, որ լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել Ճանապարհային ոստիկանության աշխատանքի, ներվել են ՀՀ մոտ 150 հազար քաղաքացիների տուգանքներն ու տույժերը (շուրջ 13.7 մլրդ դրամ), վերանայվել են ճանապարհային որոշ կանոններ: