Արմինֆո.Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, միջազգակին հետախուզման մեջ է գտնվում: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
<Մենք ակտիվորեն համագործակցում ենք Ինտերպոլի հետ՝ նրան բռնելու համար: Չէի ցանկանա մանրամասնել, բայց, կարծում եմ, շուտով նա կհայտնվի մեր տեսադաշտում>,- հավաստիացրել է Օսիպյանը:
Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանի և նրա թիկնապահի նմատմամբ հետախուզում է հայտարարվել հուլիսի 5-ին՝ զենք և թմրանյութ պահելու կասկածանքով, որոնք հայտնաբերվել են նրա բնակարանում խուզարկության ընթացքում: