Արմինֆո.Այսօր «Royalsys Engineering ltd. ե ընկերության նախագահ Դավիթ Գալստյանը և «Կալաշնիկովե կոնցերնի փոխտնօրենը Անդրեյ Բարիշնիկովը ստորագրեցին պայմանագիր՝ Հայաստանի Հանրապետությունում Կալաշնիկովի նոր «АК-12ե և «АК-15ե նմուշների արտադրություն հիմնելու նպատակով։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հայտնել էր, որ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրավերով` «ԱՐՄԻԱ-2018ե միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի և «Ազգային անվտանգության շաբաթե համաժողովի բացմանը մասնակցելու նպատակով, աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ պաշտպանության նախարարը «ԱՐՄԻԱ-2018ե միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի և «Ազգային անվտանգության շաբաթե համաժողովի շրջանակներում այսօր հանդիպել է «Ռոսաբարոնէքսպորտե ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ հարցերի լայն շրջանակ։