Arminfo.info



 Երկուշաբթի, 20 Օգոստոսի 2018 15:06
Դավիթ Ստեփանյան

Կարապետ Ռուբինյան. Համաժողովրդական ատելությունը «վերադարձի» շանսեր չի թողնում Ռոբերտ Քոչարյանին

Կարապետ Ռուբինյան. Համաժողովրդական ատելությունը «վերադարձի» շանսեր չի թողնում Ռոբերտ Քոչարյանին

Արմինֆո.Քաղաքական և հասարակական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանն ԱրմԻնֆո-ին հարցազրույցում մեկնաբանում է մեծ քաղաքականություն նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «վերադարձի» հեռանկարները, կիսվում 2019 թ. գարնանը նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին քաղաքական ուժերի դասավորության իր տեսլականով, խոսում Հայաստանում անցումային արդարադատության ներդրման անհրաժեշտության մասին:

Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն իր վերադարձի մասին հայտարարեց՝ որպես կայացած փաստ: Արդյո՞ք հետագայում նման սցենարի նախադրյալներ կան, օրինակ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամանակ կամ ամեն բան կավարտվի նրան կալանքի տակ վերադարձնելու Վճռաբեկ դատարանի որոշմամբ:

Որպես կանոն, քաղաքականություն վերադառնում են քաղաքական քայլերով: Ռոբերտ քոչարյանի «վերադարձը» սկսեց ՀՔԾ-ն՝ ծանուցագիր ուղարկելով ու Քոչարյանի դրան հաջորդող իր բոլոր քայլերի ու գործողությունների դրդապատճառը արդարացի պատժից խուսափելն է: «Համարեք, որ վերադարձել եմ» ասածն էլ դրա ապացույցն է, թե չէ կասեր «չե՞ք տեսնում, որ վերադարձել եմ»: Նույն հարցազրույցում նրա՝ «ուչաստկովիի» մակարդակի աշխարհաքաղաքական «վերլուծությունը» երբ պարզապես ցույց տվեց, որ թերթեր է կարդում ու ծանոթ է մեր տարածաշրջանի քաղաքական քարտեզին, դար ապրած մոտեցումները Ռուսաստանի վերաբերյալ, նույնպես ցույց են տալիս, որ գործում է հանպատրաստից՝ պահի ու հանգամանքների թելադրանքով: Վերադառնալով ձեր հարցին ասեմ, որ հաշվի առնելով այն համաժողովրդական ատելությունն ու արհամարանքը, որը վայելում է Քոչարյանը սկսած իր ապօրինի պաշտոնավարման տարիներից մինչ այժմ, նա դասական իմաստով քաղաքականություն վերադառնալու ոչ մի շանս չունի: Բանսարկություններ, ստով ու կեղծիքներով լի հարցազրույցներ ու հայտարարություններ կարող է անել: Դրսից հովանավորներ փորձել բերել ու ներքաշել մեր երկրի ներքին գործերին նույնպես կարող է: Նա ամեն ինչ անում է ու էլի կանի, որպեսզի որպես քաղաքական հետապնդում ներկայացնի իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը: Պաշտպանվելու իրավունքն իրենն է, վարձու պաշտպանների պակաս էլ չունի, պարզապես բոլորս մեզ ավելի հանգիստ ու անվտանգ կզգանք եթե նա այդ ամենն անի իր արարքներին համապատասխանող տեղից՝ բանտախցից:

Առայժմ Քոչարյանին, համենայն դեպս, դատելով ԶԼՄ-ների հրապարակումներից և հայտարարություններից, աջակցում են ոչ բարձր վարկանիշ ունեցող ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն: Սակայն, հաշվի առնելով Գագիկ Ծառուկյանի բավական տևական լռությունը՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր փաստացի ստեղծողին կարող է աջակցել նաև <Բարգավաճ Հայաստանը>:  Ինչպե՞ս եք պատկերացնում նման քաղաքական դասավորության հեռանկարները:

Չեմ կարծում, որ գործը դրան կհասնի: Մի մոռացեք, որ արտահերթ ընտրություններում ընտրակաշառքը, նաև բարեգործության անվան տակ արվողը,  բացառելու պայմաններում Ծառուկյանն ու իր «կուսակցությունը» առանց Քոչարյանի էլ լուրջ եթե ոչ անհաղթահարելի խնդիրների առջև են կանգնելու: Ընտրություններում հանցագործի հետ բաց համագործակցության կարող են գնալ միայն հիմարները:

Բացի այդ, ենթադրում եմ, որ պարոն Ծառուկյանը ամենևին դեմ չի լինի ազատվելու իր նախկին կամ գուցե նաև ներկա «օրթախից»: Կներեք, հատուկ այս հակապետական երևույթին հարիր թուրքերեն բառն եմ օգտագործում:

Օրերս Հայաստանում հարգված ֆինանսիստներից մեկը ենթադրեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաղթանակի՝ ընտրողների և ընտրությունները վերահսկող իշխանության մարմինների կաշառման համար, Քոչարյանին բավարար կլինի ծախսել ԶԼՄ-ների կողմից իրեն վերագրվող 4 մլրդ դոլարից 2 մլրդ-ն: Իսկ եթե դա էլ բավարար չլինի, Մոսկվան ձմռանը կբարձրացնի գազի գները: Կիսվեք, խնդրում եմ, Ձեր կանխատեսմամբ: 

Արդեն հույս հայտնեցի, որ Քոչարյանը արտահերթ ընտրությունների ընթացքին հետևելու է բանտախցից: Բայց եթե հույսս չարդարանա, միևնույն է վստահ եմ, որ այսօրվա իշխանությունը ամեն ինչ անելու է ընտրություններում փողի ու վարչական ռեսուրսի ապօրինի ազդեցությունը բացառելու համար: Այնպես որ, Քոչարյանի թալանած փողերը շատ-շատ ծառայեն ծախու մամուլի ու սոց. ցանցերի կեղծ օգտատերերի միջոցով մթնոլորտը ապականելուն, եթե, իհարկե, մինչ այդ դրանք օրինական ճանապարհով չմուտքագրվեն պետական բյուջե: Կրեմլի գործոնն ու ազդեցությունը մեկ այլ քննարկելիք բան է, բայց Քոչարյանի պարագայում հակված եմ  նույն պնդումն անել՝ այս իրավիճակում, միայն հիմարը իր անունն ու վարկանիշը կամովին կկապի այդ հանցագործի հետ:

Ի դեպ, դատելով Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարություններից՝ նա ակնհայտորեն փորձում է Հայաստանում ռուսական շահերի միակ պաշտպանի իմիջ ստեղծել իր համար, ինչպես 10 տարի անում էր Սերժ Սարգսյանը: Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17-ին արդեն հասցրել է անհիմն որակել նման ջանքերը: Ինչպիսի՞ն է Քոչարյանի կողմից <ռուսական խաղաքարտի> հաջող խաղարկման հավանականությունը:

Քոչարյանի համար դա արդարադատությունից պաշտպանվելու ձևերից մեկն է: Ակնհայտ է, որ սեփական ճղճիմ խնդիրները լուծելու համար սեփական երկրիդ վրա «դրսից տղա բերելը» ստորություն է ու դավաճանություն: Մյուս կողմից չեմ կարծում, թե Կրեմլի համար ռուսական «ԱՖԿ Սիստեմայի» ազատված տնօրեն Քոչարյանը ինքնին որևէ արժեք ունի, իսկ որպես Հայաստանի ներքին գործերին միջամտելու գործիք, չափազանց վարկաբեկված է: Նրանց արտգործնախարար Լավրովի տխրահռչակ հայտարարության մեջ էլ տեսանք, որ հիմնական շեշտը դրվեց ոչ թե Քոչարյանի այլ Խաչատուրովի ՀԱՊԿ գլխ. Քարտուղար լինելու հանգամանքի վրա:

Քոչարյանին ներկայացված միակ մեղադրանքը 2008 թ.  Սահմանադրական կարգի տապալումն է: Մինչդեռ, ինչպես հավաստում են նրա ընդդիմախոսները, նրա նախագահության տարիները հիշվել են հոկտեմբերի 27-ով, մի շարք՝ այդպես էլ չբացահայտված աղմկահարույց սպանություններով, Հայաստանի համար կողոպտչական <Գույք՝ պարտի դիմաց> գործարքով, շատ գործարարներից հաջող բիզնեսների խլմամբ: Ասում են, որ տուժածներից շատերը պատրաստ են ցուցմունքներ տալ նաև այսօր: Ձեր կարծիքով, ի՞նչն է խանգարում իշխանությանը նախկին նախագահին մեղադրանքներ առաջադել, օրինակ, տնտեսական հանցագործությունների համար:

Այդ հարցի պատասխանը ես չունեմ, միայն կարող եմ հույս հայտնել, որ ՀՔԾ-ն ունի գործողությունների հստակ պլան, որում անհրաժեշտաբար ներառված կլինեն ձեր նշած ու չնշած այլ հանցագործությունների քննության փուլերը: Գիտենք նաև, որ արդարություն հաստատելու և մեղավորներին պատժելու ճանապարհին մեծ բարդություններ են առաջանում գործող օրենքների անկատարության և ներկա դատական համակարգի տխուր վիճակի պատճառով: Այս պատճառով է որ վարչապետը վերջապես որոշեց գնալ անցումային արդարադատություն իրականացնելու ճանապարհով: Սա միանգամայն ողջունելի ու սպասված քայլ էր և զուր չէ, որ դեռ ոչինչ չսկսած մեծ իրարանցում առաջացրեց թալանչիների ճամբարում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Ապրիլի 28-ին ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրըԱպրիլի 28-ին ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրը
Փաշինյանը սփյուռքի գործերի երկու նոր հանձնակատար է նշանակել օտար երկրներումՓաշինյանը սփյուռքի գործերի երկու նոր հանձնակատար է նշանակել օտար երկրներում
Էնիո Մորիկոնեի հայտնի ստեղծագործությունները երևանյան հանդիսատեսի համար կկատարի իտալական ROMA SINFONIETTA նվագախումբըԷնիո Մորիկոնեի հայտնի ստեղծագործությունները երևանյան հանդիսատեսի համար կկատարի իտալական ROMA SINFONIETTA նվագախումբը
«Տավուշը հանուն Հայրենիքի». Հայաստանի գործող ապօրինի իշխանությունը տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի«Տավուշը հանուն Հայրենիքի». Հայաստանի գործող ապօրինի իշխանությունը տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի
Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում նոր մշտական ներկայացուցիչ ունիՀայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում նոր մշտական ներկայացուցիչ ունի
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամին
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն էԱնդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Երևանի փողոցներում հայտնվել են Տավուշի մարզի գյուղերի բնակիչներին աջակցելու կոչով թռուցիկներԵրևանի փողոցներում հայտնվել են Տավուշի մարզի գյուղերի բնակիչներին աջակցելու կոչով թռուցիկներ
ԱԺ պատգամավոր. Սահմանների ԱԺ պատգամավոր. Սահմանների "պիլոտային դելիմիտացիայի" անվան տակ մաս-մաս հանձնվում են Հայաստանի տարածքները
Դիվանագետների համահայկական խորհուրդն առաջարկում է Հայաստանը ստեղծված ճգնաժամից դուրս բերելու իրատեսական լուծումների համալիր Դիվանագետների համահայկական խորհուրդն առաջարկում է Հայաստանը ստեղծված ճգնաժամից դուրս բերելու իրատեսական լուծումների համալիր 
Հայաստանի նախկին օմբուդսմենն ամոթալի և խիստ դատապարտելի է համարել Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման իրավական հիմքերի վերաբերյալ երկրի Արդարադատության նախարարության հայտարարությունըՀայաստանի նախկին օմբուդսմենն ամոթալի և խիստ դատապարտելի է համարել Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման իրավական հիմքերի վերաբերյալ երկրի Արդարադատության նախարարության հայտարարությունը
ՀՀ կառավարությունը մեկնաբանել է Կիրանց գյուղի բնակիչների հետ Նիկոլ Փաշինյանի և հանդիպման արդյունքներըՀՀ կառավարությունը մեկնաբանել է Կիրանց գյուղի բնակիչների հետ Նիկոլ Փաշինյանի և հանդիպման արդյունքները
Լրագրողական կազմակերպությունները վրդովմունք են հայտնել բողոքի ակցիաները լուսաբանող ԶԼՄ-ների նկատմամբ ՀՀ իրավապահների անհիմն ագրեսիայի և դաժանության առնչությամբԼրագրողական կազմակերպությունները վրդովմունք են հայտնել բողոքի ակցիաները լուսաբանող ԶԼՄ-ների նկատմամբ ՀՀ իրավապահների անհիմն ագրեսիայի և դաժանության առնչությամբ
Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումIdram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային սյուների թիվն ավելացել է մինչեւ 35Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային սյուների թիվն ավելացել է մինչեւ 35
"Մայր Հայաստան" դաշինքն ուսանողությանը կոչ է անում ոտքի կանգնել՝ ի աջակցություն տավուշցիների
DG NEAR-ի գլխավոր տնօրենը ժամանում է Հայաստան, Վրաստան և Ադրբեջան՝ նոր նախաձեռնություններ գործարկելու համարDG NEAR-ի գլխավոր տնօրենը ժամանում է Հայաստան, Վրաստան և Ադրբեջան՝ նոր նախաձեռնություններ գործարկելու համար
ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման վերաբերյալՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման վերաբերյալ
Ընդդիմադիր պատգամավորը ոստիկանության աշխատակիցների դեմ հաղորդում է ներկայացրելԸնդդիմադիր պատգամավորը ոստիկանության աշխատակիցների դեմ հաղորդում է ներկայացրել
Ղազախստանի իշխանություններն Ալմաթիում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելիս հանդես չեն գա որպես միջնորդ բանակցություններումՂազախստանի իշխանություններն Ալմաթիում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելիս հանդես չեն գա որպես միջնորդ բանակցություններում
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը Հայաստանի իրավապահ մարմիններից պահանջում է հետաքննել Բագրատ Սրբազանի հանցագործության մասին հաղորդումը
Ընդդիմադիր. Թուրքերը քայլ առ քայլ զավթում են մեր հողերը, իսկ Հայաստանի գործող իշխանությունները նպաստում են դրանԸնդդիմադիր. Թուրքերը քայլ առ քայլ զավթում են մեր հողերը, իսկ Հայաստանի գործող իշխանությունները նպաստում են դրան
Հայաստանի իշխանությունների քաղաքականության գլխավոր խնդիրներից մեկը հայ ժողովրդի պատմությանը դիմակայելն է. ԹաթոյանՀայաստանի իշխանությունների քաղաքականության գլխավոր խնդիրներից մեկը հայ ժողովրդի պատմությանը դիմակայելն է. Թաթոյան
Հայաստանի ԱԳ նախարարը բանակցություններ է վարել Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահի հետՀայաստանի ԱԳ նախարարը բանակցություններ է վարել Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահի հետ
Մկրտիչ Մազմանյան. Շառլ Ազնավուրը միայն մեծ հայը չէ, նա տիեզերական մասշտաբի մարդ էՄկրտիչ Մազմանյան. Շառլ Ազնավուրը միայն մեծ հայը չէ, նա տիեզերական մասշտաբի մարդ է
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսվում է Ալմաթիում. ԱլիևՀայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսվում է Ալմաթիում. Ալիև
Վերսկսվել են գործողությունները՝ ի պաշտպանություն Տավուշի գյուղերի բնակիչներիՎերսկսվել են գործողությունները՝ ի պաշտպանություն Տավուշի գյուղերի բնակիչների
Դեսպան. Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը դեպի ԵՄ սպառնալիք չի ներկայացնում Մոսկվայի համարԴեսպան. Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը դեպի ԵՄ սպառնալիք չի ներկայացնում Մոսկվայի համար
Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացըՓաշինյանն ու Բլինքենը քննարկել են հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացը
Բլինքենն առանձնազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետԲլինքենն առանձնազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ
Պրոֆեսոր. եթե մոտ 10 օրից Տավուշում առաջացած շարժումը չբերվի քաղաքական դաշտ, ապա նահանջ է սկսվելուՊրոֆեսոր. եթե մոտ 10 օրից Տավուշում առաջացած շարժումը չբերվի քաղաքական դաշտ, ապա նահանջ է սկսվելու
«Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան«Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան
Կրեմլ. Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտինԿրեմլ. Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին
Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում. հայ ժողովրդի թիկունքում իշխանությունն ինչ-որ բանակցություններ է վարում. թյուրքագետԹբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում. հայ ժողովրդի թիկունքում իշխանությունն ինչ-որ բանակցություններ է վարում. թյուրքագետ
Բագրատ Սրբազան. թշնամի երկրի պարտադրանքով Հայաստանի ներկայիս ղեկավարը միանձնյա գնացել է միակողմանի զիջումների՝ մեր հայրենիքի սահմանների հաշվինԲագրատ Սրբազան. թշնամի երկրի պարտադրանքով Հայաստանի ներկայիս ղեկավարը միանձնյա գնացել է միակողմանի զիջումների՝ մեր հայրենիքի սահմանների հաշվին
Մի իշխանություն, ով 2018 թվին փառաբանում էր զինծառայողների փողոց դուրս գալը, քաղաքական երթին միանալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասինՄի իշխանություն, ով 2018 թվին փառաբանում էր զինծառայողների փողոց դուրս գալը, քաղաքական երթին միանալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
Փաշինյանն ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթովՓաշինյանն ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը պատմել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ՌԴ տարածքում անցկացված հիշատակի միջոցառումների մասինՀայաստանում Ռուսաստանի դեսպանատանը պատմել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ՌԴ տարածքում անցկացված հիշատակի միջոցառումների մասին
Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել մի խումբ զինվորականների՝ բողոքող տավուշցիներին միանալու փաստի առնչությամբՔննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել մի խումբ զինվորականների՝ բողոքող տավուշցիներին միանալու փաստի առնչությամբ
ԱՄՆ օրենսդիրները ներկայացրել են երկկուսակցական օրինագիծ, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ ՝ Արցախում պատերազմական հանցագործությունների համարԱՄՆ օրենսդիրները ներկայացրել են երկկուսակցական օրինագիծ, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ ՝ Արցախում պատերազմական հանցագործությունների համար
Կիրանցում երկու ոստիկան և հինգ քաղաքացիական անձ է տուժել՝ իրավապահների կողմից հատուկ միջոցների կիրառման հետևանքովԿիրանցում երկու ոստիկան և հինգ քաղաքացիական անձ է տուժել՝ իրավապահների կողմից հատուկ միջոցների կիրառման հետևանքով
Հայաստանի դպրոցականները 3 մեդալով են վերադարձել Մենդելեևյան օլիմպիադայից Հայաստանի դպրոցականները 3 մեդալով են վերադարձել Մենդելեևյան օլիմպիադայից 
Միջազգային ճնշումը պետք է շարունակվի․Դավիթ ՎարդանյանՄիջազգային ճնշումը պետք է շարունակվի․Դավիթ Վարդանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սահմանային սյուների թիվը հասել է 28-իՀայաստանի և Ադրբեջանի սահմանին սահմանային սյուների թիվը հասել է 28-ի
Հայաստանի ՆԳՆ-ում ծառայողական քննությունների նյութերով նախաձեռնվել է 13 քրեական վարույթՀայաստանի ՆԳՆ-ում ծառայողական քննությունների նյութերով նախաձեռնվել է 13 քրեական վարույթ
Անհնազանդության ակցիաները շարունակվում են ողջ երկրում. Սևան-Երևան ավտոճանապարհին բիրտ ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր ԽաչատրյանըԱնհնազանդության ակցիաները շարունակվում են ողջ երկրում. Սևան-Երևան ավտոճանապարհին բիրտ ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
Բեռլինի հայերը Ալիևին դիմավորել են բողոքի ակցիայովԲեռլինի հայերը Ալիևին դիմավորել են բողոքի ակցիայով
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Ալիև. Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցություններըԱլիև. Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցությունները
Պատգամավոր. Սակրավորները շատ դեպքերում հրաժարվում են Տավուշում ականազերծման աշխատանքներ իրականացնելուցՊատգամավոր. Սակրավորները շատ դեպքերում հրաժարվում են Տավուշում ականազերծման աշխատանքներ իրականացնելուց
Հայաստանի և Հունաստանի ակադեմիական շրջանակները կամրապնդեն համագործակցությունըՀայաստանի և Հունաստանի ակադեմիական շրջանակները կամրապնդեն համագործակցությունը
Հայկական հեռուստաալիքներում նկատվում է ատելության խոսքի և ապատեղեկատվության հոսքի նվազման միտում. հանձնաժողովի նախագահՀայկական հեռուստաալիքներում նկատվում է ատելության խոսքի և ապատեղեկատվության հոսքի նվազման միտում. հանձնաժողովի նախագահ
Ակնայում տեղի է ունեցել ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի փակման արարողությունըԱկնայում տեղի է ունեցել ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի փակման արարողությունը
Հայաստանի ԱԳՆ. Ղազախստանյան հարթակում Երեւանի եւ Բաքվի հանդիպման օրը դեռ համաձայնեցված չէՀայաստանի ԱԳՆ. Ղազախստանյան հարթակում Երեւանի եւ Բաքվի հանդիպման օրը դեռ համաձայնեցված չէ
Նյու Դելին՝ Հայաստանին զենքի վաճքից Ադրբեջանի դժգոհության մասին. Հնդկաստանը մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանումն առաջ մղելու մասինՆյու Դելին՝ Հայաստանին զենքի վաճքից Ադրբեջանի դժգոհության մասին. Հնդկաստանը մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանումն առաջ մղելու մասին
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինԿոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում`ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում`
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թովմասյանը Մարանգոսի հետ քննարկել է սահմաններին և Հայաստանի ներսում տիրող իրավիճակըԹովմասյանը Մարանգոսի հետ քննարկել է սահմաններին և Հայաստանի ներսում տիրող իրավիճակը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով