Հարգելի’ Մովսես Վարդանյան Ձեր 55-ամյա հոբելյանի առթիվ Հայկական Ատոմային Էլեկտրակայանի կոլեկտիվի կողմից ընդունեք ջերմ շնորհավորանքներ և անկեղծ բարեմաղթանքներ:
Բազմամյա գործունեության ընթացքում Ձեզ հաջողվել է համախմբել և նպատակաուղղել կոլեկտիվը, հաջողությամբ լուծել ՀԱԷԿ-ի առջև դրված խնդիրները: ՀԱԷԿ-ի արդյունավետ աշխատանքի ապահովման գործում ներդրել եք Ձեր գիտելիքներն ու փորձը: Արարումով, քրտինքով և աշխատասիրությամբ եք ստեղծել Ձեր անբասիր անունը, մենք հիանում ենք Ձեր աշխատելաոճով, Դուք առանձնակի նվիրումով և ամենայն պատասխանատվությամբ, վեհությամբ եք կատարում Ձեր գործը:
Այսօր շնորհավորանքի ու վաստակած երախտիքի խոսքերն ոչ միայն Ձեր կատարած հսկայական աշխատանքի , այլև մարդկային որակների արժանի գնահատականն են:
Կրկին անգամ շնորհավորելով Ձեզ հոբելյանի առթիվ, մաղթում ենք առողջություն և ամենայն բարիք: