Արմինֆո.ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները խուզարկություններ են անցկացրել «Հարավկովկասյան երկաթուղի՚ ՓԲԸ գրասենյակում: Այս տեղեկատվությունը հաստատել է ՊԵԿ-ում ԱրմԻնֆո-ի աղբյուրը:
Ինչպես հայտնել է աղբյուրը, խուզարկությունների ընթացքում առգրավվել են փաստաթղթեր, ստուգվել են աշխատակիցների անձնական իրերը, ՀԿԵ նկատմամբ քրեական գործ է հարուցվել` 9,7 մլն դրամի չափով հարկեր չվճարելու փաստով:
ՊԵԿ-ը պաշտոնապես դեռ չի մեկնաբանում այս միջադեպը:
Մինչդեռ, ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են ՀԿԵ-ում, ընկերությունն իր գործունեության 10 տարիների ընթացքում միշտ գործել է բաց և թափանցիկ` Հայաստանի ազգային օրենսդրությանը խիստ համապատասխան, կանոնավոր անցնում է հսկող մարմինների նախատեսված բոլոր ստուգումները և մտադիր է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել երկրի իրավապահ մարմիններին ։
ՀԿԵ-ում նշել են, որ 2008 թ. փետրվարի 13-ին կնքված Կոնցեսիոն պայմանագրի համաձայն`ընկերությունը բարեհաջող իրականացնում է ակտիվների ու Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի կառավարումը` դրա արդիականացման և ներհանրապետական ու միջազգային ուղևորափոխադրման և բեռնափոխադրման զարգացման նպատակով։ Կոնցեսիոն պայմանագրի գործելու ընթացքում ներդրումների ծավալը կազմել է 110 միլիարդ դրամ: ՀԿԵ-ում
կարևորում են ընկերության հարկային փոխանցումների ավելի քան կրկնակի աճը Կոնցեսիոն համաձայնագրի իրականացման արդյունքում: «Եթե 2007 թվականին Հայկական երկաթուղին 1,6 միլիարդ դրամ հարկ է վճարել, «Հարավկովկասյան երկաթուղի՚ ՓԲԸ-ն 2009 թվականին վճարել է 2,9 միլիարդ դրամ, իսկ 2017 թվականին` 3,9 միլիարդ դրամ՚,- նշել են ընկերությունում:
Հատկանշական է, որ այդ միջադեպից հետո նախօրեին տեղի է ունեցել է «Հարավկովկասյան երկաթուղի՚ ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Զրուցակիցները քննարկել են «Հարավկովկասյան երկաթուղի՚ ընկերության գործունեությանը, ինչպես նաև վերջինիս ընթացիկ և առաջիկայում նախատեսվող ծրագրերին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, արդիականացմանը, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալներին, ծառայությունների մատչելիության ապահովմանն ու արդյունավետության բարձրացմանն առնչվող թեմաների:
«ՀԿԵ՚ ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ՚ ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունն է: 2008թ. փետրվարի 13-ին Երևանում «Ռուսական երկաթուղիներ՚ ԲԲԸ-ի և Հայաստանի Հանրապետության միջև կնքվել է կոնցեսիոն պայմանագիր` «Հայկական երկաթուղի՚ ՓԲԸ-ն «ՀԿԵ՚ ՓԲԸ-ին կառավարմանը հանձնելու մասին: Համաձայն պայմանագրի` կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է, քսան տարվա աշխատանքից հետո տասը տարի պռոլոնգացիայի իրավունքով` կողմերի փոխադարձ համաձայնությամբ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, երկաթուղային բեռնափոխադերումներն ընթացիկ տարվա I կիսամյակում ավելացել են 6,9%` մինչև 1 434.8 հազար տոննա: Ըստ որում, ավելացել են նաև երկաթուղային ուղևորափոխադրումները 7,5%-ով` մինչև 159.6 հազար մարդ: