Արմինֆո. Երևանի հիմնադրման 2800-ամյակի առիթով գարեջրի բոլոր սիրահարներին օգոստոսի 18-ին՝ ժամը 18:00-23:00, Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարապի լճի հարակից տարածք՝ մասնակցելու մայրաքաղաքի ամենասիրված և սպասված`Երևանի գարեջրի 5-րդ հոբելյանական փառատոնին:
Ինչպես տեղեկացրել է Քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, փառատոնի շրջանակներույմ տեղի կունենա գարեջրային հրավառություն, հետաքրքիր մրցույթներ, հայկական գարեջրի պատրաստման լավագույն ավանդույթներ, գարեջրի շուկայի լավագույն արտադրողներ, այս ամենը մեկ վայրում՝ Երևանի գարեջրի 5-րդ հոբելյանական փառատոնին: