Արմինֆո. «Պրիվետ, Ռոբ՚ բողոքի ակցիայի մասնակիցներն այժմ շարժվում են դեպի Գլխավոր դատախազության շենքը: Նրանք պահանջում են վճռաբեկ բողոք ներկայացնել Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշման առնչությամբ և կրկին ձերբակալել նրան: Այսպիսով` Քոչարյանի ասուլիսը տապալվեց:
Ցուցարարների խոսքով, իրենք հասել են իրենց առաջին նպատակին` ձախողել Քոչարյանի ասուլիսը, հաջորդը երկրորդ նախագահի նորից ձերբակալմանը հանելն է:
Նախօրեին Վերաքննիչ դատարանը բավարարել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը, բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը, և Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվել: «Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու մասին դատարանի որոշումն անօրինական է: Ավելին, դատարանը դուրս եկավ իր լիազորություններից: Հուսով ենք, որ դատախազը կբողոքարկի այդ որոշումը հաջորդ ատյանի դատարանում», - ասել են ՀՔԾ-ում: