Արմինֆո. Մի քանի տասնյակ քաղաքացիներ հավաքվել են «Էրեբունի Պլազա՚ հյուրանոցի շենքի մոտ, որտեղ 12:00-ին պատրաստվում է մամուլի ասուլիս տալ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` վանկարկելով «Մարդասպան՚: Րոպեներ առաջ նրանց հաջողվել է ճեղքել անվտանգության ծառայության դիմադրությունը և բարձրանալ հյուրանոցի 5-րդ հարկ, որտեղ էլ տեղի կուեննա հանդիպում մամուլի ներկայացուցիչների հետ:
Նախօրեին Վերաքննիչ դատարանը բավարարեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը, բեկանեց առաջին ատյանի դատարանի վճիռը և Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց: «Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու մասին դատարանի որոշումն անօրինական է: Ավելին, դատարանը դուրս եկավ իր լիազորություններից: Հուսով ենք, որ դատախազը կբողոքարկի այդ որոշումը հաջորդ ատյանի դատարանում», - ասել են ՀՔԾ-ում: