Արմինֆո.Հայաստանում ակտիվորեն զարգանում է ջերմային տնտեսությունը, այդ պատճառով ռուսական «Լեմաքս՚ ընկերության կաթսաները կարող են պահանջված լինել երկրում: Այդ մասին նախօրեին Մոնակոյի և Աբխազիայի դիվանագետների հետ միասին ձեռնարկություն այցելելիս հայտարարել է Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը, հայտնում է Ռոստովի մարզի կառավարության պաշտոնական պորտալը:
Աղբյուրի համաձայն, «Լեմաքս՚ արտադրական միավորումը հյուրերին ցուցադրել է պանելային ռադիատորների արտադրության ռոբոտացված գործընթացը: Արտադրամասում ներկայացված է Ռուսաստանում առաջին և աշխարհում երրորդ ինտելեկտուալ գիծը: Այն ստեղծվել է` որպես տեխնոլոգիաների և ամենաժամանակակից լուծումների կիրառման էտալոն: Այցելուները տեսել են նաև, թե ինչպես է պատրաստվում ջեռուցման սարքավորումը:
Այցելուները եղել են նաև անընդհատ գործողության տրանսպորտի մեքենաներ և մետաղական կոնստրուկցիաներ ստեղծող «ՊրոմՏյաժՄաշ՚ ձեռնարկության արտադրամասերում: Արտադրանքն արտահանվում է Բելառուս և Ղազախստան: Ձեռնարկությունը նախատեսում է ընդլայնել արտահանման մատակարարումները:
Ասոյանի խոսքով, Հայաստանում պահանջարկ կունենա նաև «ՊրոմՏյաժՄաշի՚ արտադրանքը: «Հայաստանի հարավը հարուստ է հանքաքարերով, պղնձով, դրանց արդյունահանման ձեռնարկություններով: Վստահ եմ` մոտ ժամանակներս մեր երկիրը կարող է Տագանրոգի արտադրողների համար իրացման կարևոր շուկա դառնալ՚,- ասել է հայ դիվանագետը: