Արմինֆո.«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հանդես է գալիս նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված մեղադրանքների ընդլայնման օգուտին: «Սխալ է բավարարվել միայն մեղադրանքի ներկայիս տեքստով, անարդար է», - ասել է նա օգոստոսի 13-ին լրագրողների հետ զրույցում, Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումից հետո:
Ըստ նրա, իր պաշտոնավարման առաջին օրերից 2-րդ նախագահը խախտել բազմաթիվ օրենքներ, մարդու և քաղաքացու իրավունքներ, ճնշել խոսքի ազատությունը, խախտել է քաղաքացիների իրավունքները և օրենքի գերակայությունը, կեղծել է տարբեր ընտրություններ: Բացի այդ, հատկապես նրա նախագահության տարիներին (1998-2088 թվականներին) վաճառվեցին երկրի ռազմավարական կարևոր օբյեկտները: «Նման գործչին երկրի քաղաքական կյանք թողնելը, արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախօրեին, կունենա ավերիչ ազդեցություն, ինչպես մեր պետականության, այնպես էլ ազգային անվտանգության համար», - ասել է նա, նշելով, որ հիմնականում 2-րդ նախագահի քաղաքականության շնորհիվ է Հայաստանը հայտնվել կործանման եզրին:
Նշենք, որ դրանից մի փոքր առաջ Վերաքննիչ դատարանը բավարարեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը, բեկանեց առաջին ատյանի դատարանի վճիռը և Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց: